ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Հորդորում եմ հակառակորդին զերծ մնալ անկապ խոսակցություններից»

«Հորդորում եմ հակառակորդին զերծ մնալ անկապ խոսակցություններից»
25.07.2015 | 10:29

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ հռետորաբանությունից: Հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց. «Ես կհորդորեի, որ մեր հակառակորդն այս պահին զերծ մնար անկապ խոսակցություններից: Ասում են` էս կանենք, էն կանենք, քարը քարի վրա չենք թողնի, քարը քարի վրա չթողնողը երևի թե Արցախյան ազատամարտի ժամանակ ամեն ինչ կթողներ, կգար ու կպաշտպաներ իր հայրենիքը: Մենք մտածում ենք, որ նրանք զբաղվում են «կառուցողական» խնդիրներով, բայց իրենք փոխանակ քարը քարի վրա թողնեն, փորձում են չթողնել»,- կատակեց նախարարը: Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ ադրբեջանական կողմը շփման գծում լարվածություն ստեղծելով՝ փորձում է իր համար շահավետ պայմաններ ստեղծել: «Հակառակորդի հետ հարաբերություններում, նաև շփման պայմաններում նկատել ենք, որ նա սահմանին լարվածության ստեղծմամբ փորձում է իր համար շահավետ պայմաններ ստեղծել կամ կորզել»,- ասաց նա՝ հավելելով, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կողմերը կարող են հաջողությունների հասնել միայն երկխոսության, փոխադարձ հասկացողության, շփման գծում վստահության պայմանների ստեղծման, նոր մեխանիզմների ձևավորման պայմաններում. «Պետք է զերծ մնանք ուժի կիրառումից, եթե ուզում ենք լուծել հարցը, պետք չէ ուժ կիրառել, այլ պետք է վստահության մթնոլորտ ստեղծել»:

Դիտվել է՝ 2043

Մեկնաբանություններ